20.05.2026

Ստեփան Զորյանի տուն-թանգարանը նորություն ունի

Այսուհետև Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը » անիմացիան։

ARLOOPA հավելվածով կենդանացվեց «Մենավոր ծառը » կտավը ՝ դառնալով կենդանի պատմություն։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել ՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։


Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․ " Գուցե կարելի է նմանեցնել եւ մեր ժողովրդին,— Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում է միշտ դեպի վե՛ր՝ դեպի լույսը, դեպի ազատությունը...

Նկարը մինչեւ այսօր էլ զարդարում է իմ սենյակը ",- գրում է Զորյանը:


Այսօր տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։

Թեմայի այլ նորություններ