Ստեփան Զորյանի տուն-թանգարանը նորություն ունի
Այսօր տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։
20.05.2026
Մայիսի 19-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Քննարկմանը մասնակցել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հնարավորությունների, տեխնիկական և գործառնական բաղադրիչների վերաբերյալ հարցեր։
Ընդգծվել է, որ e-gate համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը, կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածն ու կատարելագործել նույնականացման մեխանիզմները։
Նշվել է, որ համակարգը հնարավորություն կտա ավտոմատ իրականացնել կենսաչափական նույնականացում։
Անդրադարձ է կատարվել համակարգի տեխնիկական սպասարկմանն ու ծրագրային ապահովմանը։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար կարևոր են տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։
Կարևորվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները:
Այսօր տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։
20.05.2026
Փաշինյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի առանցքային ակտիվներից մեկը՝ «Արարատ ցեմենտը», շուտով կանցնի պետության վերահսկողության տակ և կդառնա Հայաստանի Հանրապետության սեփականությունը։
20.05.2026