Ձերբակալվել են ՊԵԿ պաշտոնյաներ
Դրանց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:
15.01.2026
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախաձեռնել է երկխոսություն ծնողների և մանկավարժների հետ՝ լսելու նրանց կարծիքներն ու առաջարկությունները խաղային հարթակների անվտանգության հետ կապված մտահոգությունների վերաբերյալ։
Նախարարն իր առաջարկի մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ վերջին շրջանում նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ծնողներից՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով, մասնավորապես, ???????????????????????? և մի շարք այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ:
«Կցանկանայի այս հարթակով երկխոսություն ունենալ ծնողների, մանկավարժների հետ և իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային հարթակներ և խաղեր, ինչպիսին են ????????????????????????-ը, ????????????????????????????????????-ը, ???????????????????? ????????????????????-ը, ????????????????????????????????-ը, ????????????????-ին և այլն։
Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների և, միևնույն ժամանակ, վնասակար սովորությունների և տարաբնույթ վտանգների վերաբերյալ։ Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների և մտահոգությունների մասին, և արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը՝ երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։
Խնդրում եմ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր մտահոգությունները և, առհասարակ, դիտարկումները։ Ստացված արձագանքների հիման վրա նախատեսում ենք կազմակերպել հանդիպում և անցկացնել ավելի լայն քննարկում՝ տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների, ծնողների և մասնագետների մասնակցությամբ։»,– գրել է նախարարը։
Դրանց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:
15.01.2026
Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Փաշինյանը հստակեցրել է գործընկերների ներգրավվածության ձևաչափերը։
15.01.2026
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը ներկայումս միայն նախաստորագրված է, սակայն վավերացված չէ, ուստի ներպետական ընթացակարգերում դրա հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
15.01.2026