ԲՏԱ նախարարն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ
Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների և, միևնույն ժամանակ, վնասակար սովորությունների և տարաբնույթ վտանգների վերաբերյալ։
15.01.2026
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում հերքել է Հայաստանում «ուկրաինական սցենարի» կրկնության հավանականությունը՝ արձագանքելով ռուսական մեդիադաշտից հնչող կանխատեսումներին։
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Երևանի որդեգրած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը և մասնավորապես հայ-ամերիկյան TRIPP նախագիծը ոչ թե ռիսկեր են ստեղծում, այլ էապես ամրապնդում են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգային միջավայրը։
Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Փաշինյանը հստակեցրել է գործընկերների ներգրավվածության ձևաչափերը։ Նա ընդգծել է, որ TRIPP-ը հայ-ամերիկյան երկկողմ նախաձեռնություն է, որտեղ երրորդ կողմի մուտքը հնարավոր է միայն Վաշինգտոնի և Երևանի համաձայնությամբ։
Միևնույն ժամանակ, վարչապետը տեղեկացրել է, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային հանգույցների վերականգնման խնդրանքով, ինչը փաստում է գործընթացի բազմաշերտ բնույթը։
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Փաշինյանը վերահաստատել է հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման հիմք։ Նա նաև պարզաբանել է, որ խաղաղության պայմանագիրը դեռևս գտնվում է նախաստորագրման փուլում և վավերացված չէ, ուստի դրա դրույթները դեռևս իրավական ուժ չեն ստացել ներպետական տիրույթում։
2026 թ. հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները տարածեցին համատեղ հայտարարություն՝ հաստատելով TRIPP (Տրանս-տարածաշրջանային ենթակառուցվածքների և խաղաղության ծրագիր) նախաձեռնության իրագործման շրջանակը։ Փաստաթուղթը հանդիսանում է 2025 թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված «Վաշինգտոնյան պայմանավորվածությունների» գործնական շարունակությունը։ Ծրագիրը միտված է Հայաստանի տրանսպորտային ներուժի զարգացմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային ենթակառուցվածքներում ամերիկյան խոշոր ներդրումների ներգրավմանը։
Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների և, միևնույն ժամանակ, վնասակար սովորությունների և տարաբնույթ վտանգների վերաբերյալ։
15.01.2026
Դրանց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:
15.01.2026
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը ներկայումս միայն նախաստորագրված է, սակայն վավերացված չէ, ուստի ներպետական ընթացակարգերում դրա հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
15.01.2026