15.01.2026

Ձերբակալվել են ՊԵԿ պաշտոնյաներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:

Այս մասին հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։


Կոմիտեից հայտնեցին, որ վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել:

Թեմայի այլ նորություններ