Ձերբակալվել են ՊԵԿ պաշտոնյաներ
Դրանց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:
15.01.2026
Երբ տեսնում ես, որ անգամ քո լուռ արված աշխատանքն է օգտագործվում քո դեմ, ստիպված ես լինում խոսել։ Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել pr-ի, գերիների հարցն առավել ևս։
Առավոտյան կադրեր տարածվեցին Զվարթնոց օդանավակայանից, որտեղ երևում է ինչպես է իշխող ուժի պատգամավորներից մեկը մեծ շուքով դիմավորում Հայրենիք վերադարձած գերիներից մեկի կնոջը։ Ընդհանրապես, իշխող ուժի ներկայացուցիչները երեկվանից լծվել են գերիների ու նրանց հարազատների էմոցիաների հաշվին լայքեր ապահովելու գործընթացին։
Ու որպեսզի դուք պատկերացնեք տարբերությունը, միայն ասեմ, որ Վիգեն Էուլջեքջյանի կնոջ Հայաստան ժամանելու բոլոր հարցերի մասին հոգ է տարել ՀՅԴ֊ն. տոմսը գնել են ՀՅԴ Լիբանանի կառույցի ընկերները, Հայաստանում կեցության մասին հոգացել է Իշխան Սաղաթելյանը, նրան օդանավակայան դիմավորելու է գնացել ՀՅԴ անդամներից մեկը։
Ու ինչպես միշտ, այս ամենն արվել է լուռ, առանց աղմուկի, որովհետև աշխարհում ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում լայքերով ու դիտումներով:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյան
Դրանց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:
15.01.2026
Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Փաշինյանը հստակեցրել է գործընկերների ներգրավվածության ձևաչափերը։
15.01.2026
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը ներկայումս միայն նախաստորագրված է, սակայն վավերացված չէ, ուստի ներպետական ընթացակարգերում դրա հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
15.01.2026