
Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման քննությունը հետաձգվել է. փաստաբան
Շուրջ 8 ժամ տևեց Հակակոռուպցիոն դատարանում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։
15.10.2025ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը:
Միջոցառումը մեկտեղել է տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին՝ քննարկելու գլոբալ տնտեսական միտումները, արդի մարտահրավերները, ինչպես նաեւ օրենսդիր մարմինների եւ միջազգային ֆինանսական կառույցների համագործակցության հեռանկարները:
Տարեկան այս համաժողովը ծառայում է որպես բացառիկ հարթակ՝ տարբեր երկրների խորհրդարանականների համար, որպեսզի վերջիններս խորացնեն իրենց ներգրավվածությունը միջազգային զարգացման գործընթացներում, կիսվեն ազգային փորձով եւ համատեղ զարգացնեն արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ գլոբալ, տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում:
Ելույթի ընթացքում Հակոբ Արշակյանը կարեւորել է միջազգային ֆինանսական կառույցների եւ խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը Հայաստանում իրականացվող ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերին, ինչպիսիք են «Ինժեներական քաղաքը», «Ակադեմիական քաղաքը», «Խաղաղության խաչմերուկը»:
ԱԺ նախագահի տեղակալը հաջողություն է մաղթել ԱՄՀ եւ ՀԲ խորհրդարանական ցանցի նորընտիր ղեկավար մարմնին եւ շնորհակալություն հայտնել նախորդ խորհրդի անդամներին` արդյունավետ աշխատանքի համար:
Շուրջ 8 ժամ տևեց Հակակոռուպցիոն դատարանում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։
15.10.2025Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը
14.10.2025Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։
14.10.2025