
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ՔԿ
Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից:
15.10.2025Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվել է։ Դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 15։00-ին։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Նիստը սկսվեց, երևի թե, 20 րոպե ուշացմամբ։ Չնայած ունենք քննչական խումբ, որը բաղկացած է 53 քննիչների, բայց չհասցրեցին ժամանակին ներկայանալ։ Միջնորդությունը ներկայացրեց քննիչը, եթե դա կարելի է իհարկե ներկայացնել եզրույթով անվանել։ Քննիչը պարզապես կարդում էր միջնորդությունը՝ մի միջնորդություն, որը ոչ մի կապ չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այդ մասով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է, երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է։ Կարող էին կարդալ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», ավելի հետաքրքիր կլիներ»,-ասել է Վարդևանյանը։
Նշենք, որ շուրջ 8 ժամ տևեց Հակակոռուպցիոն դատարանում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։ Դատարանի բակում էին շարունակում մնալ հազարավոր քաղաքացիներ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Այնտեղ էին նաև Կարապետյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու բազմաթիվ աջակիցներ։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Այսօր ժամը 18։00-ին մեկնարկել է Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։
Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է:
«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնել են ՔԿ-ից։
Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից:
15.10.2025Հայաստանում հնարավոր կդառնա անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը և այլ համաձայնագրեր ստորագրել և գրանցել էլեկտրոնային եղանակով, առանց որևէ նոտարական վավերացման։
15.10.2025Ձերբակալվածների թվում է նաև Արկադի Համբարձումյանի որդին:
15.10.2025