14.10.2025

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս ՔՊ-ից

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը հայտարարել է ՔՊ-ից դուրս գալու մասին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.


«Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։


Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։


Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։


Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»։


Հիշեցնենք, որ Ռազմիկ Մկրտչյանը թաղապետի պաշտոնից հրաժարական է տվել հունիսի 10-ին, իսկ հունիսի 11-ին նա կալանավորվել էր։ Հետո խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։


ՔՊ–ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, դատարանը երեկ փոխել է`կիրառելով վարչական հսկողություն, համակցված` բացակայելու արգելքով:


 


 


 

Թեմայի այլ նորություններ