
Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ–ի հետ արդյունավետ համագործակցությունը
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը
14.10.2025Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է բելգիացիների թագուհի Մաթիլդային:
Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան և բարձր գնահատել Ձերդ մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան:
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ։ Ձեր այցելության նպատակը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը, անշուշտ, մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030 թվականի համար ստանձնած պարտականությունները։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջնորդությունն այս ոլորտում և այն, որ զբաղվում եք մարդկությանը հուզող այսպիսի կարևոր հարցերով»,- ասել է նախագահը:
Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով և ուրախ է գտնվել մեր երկրում՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանության առիթով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակում իրականացվող ծրագրերն ու դրանց առաջմղման ուղղությամբ տարվող քայլերը։ Կողմերը կարևորվել են կրթության դերը՝ որպես համամարդկային հումանիտար խնդիրների հաղթահարման և հասարակությունների կայուն զարգացման հիմնասյուն։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին։ Շեշտվել է տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման, նորարարական լուծումների խթանման և համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման կարևորությունը։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելգիայի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը կարող է նոր որակ ստանալ գիտության, կրթության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
Կողմերը մտքեր են փոխանակել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP-17 համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացման վերաբերյալ։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում միջազգային բնապահպանական նախաձեռնություններին և ձգտում է լինել ակտիվ մասնակից գլոբալ ջանքերին՝ ուղղված բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։ Շեշտվել է կենսաբազմազանության պահպանության և շրջակա միջավայրի կայունության ապահովման գործում ողջ մարդկության համախմբման անհրաժեշտությունը։
Զրույցի ընթացքում կարևորվել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Կողմերը երկուստեք շեշտել են, որ խաղաղությունը և համագործակցությունը միջազգային հարաբերությունների առանցքային արժեքներն են, իսկ դրանց ամրապնդումը՝ պետությունների և ժողովուրդների առաջընթացի հիմնական պայմանը։
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը
14.10.2025Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։
14.10.2025Ինչպե՞ս է ամենը տեղի ունեցել:
14.10.2025