
Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի տնտեսական աճը շարունակվել է
Օգոստոսին այն 5.4 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ աճել է 7.5 տոկոսով։
25.09.2025Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող կադաստրի վարչության աշխատակից Սելջան Յալվան մեղադրվում է հայազգի քաղաքացիների և այլ անձանց ժառանգական տվյալները ապօրինի կերպով Ադնան Օքթար ահաբեկչական կազմակերպությանը փոխանցելու մեջ, գրում է Ermenihaber-ը։
Ըստ թուրքական աղբյուրների՝ կազմակերպությունը հիմնադրվել է Հարուն Յահյա կեղծանունով հայտնի, կեղծ գիտական ուղղության թուրք գրող, իսլամական կրեացիոնիստ Ադնան Օքթարի կողմից: Վերջինս քաղաքական, կրոնական եւ գիտահանրամատչելի խնդիրների վերաբերյալ ավելի քան 300 գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են 76 լեզուներով: Վերջինս 2021-ին դատապարտվել է 1075 տարվա ազատազրկման:
Ստամբուլի գլխավոր դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է 14 կասկածյալի և 26 տուժածի մասին։ Ըստ քննության, Յալվան ժառանգական իրավունքներից անտեղյակ քաղաքացիներին ասել է, թե իրենց ժառանգություն է մնացել, ապա ստանալով անհրաժեշտ տվյալներ, դրանք փոխանցել կազմակերպությանը։
Վերջինս մեղադրվում է անձնական տվյալներն անօրինական կերպով ձեռք բերելու կամ հրապարակելու, ինչպես նաև հանցավոր նպատակներով կազմակերպություն ստեղծելու մեջ:
Օգոստոսին այն 5.4 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ աճել է 7.5 տոկոսով։
25.09.2025Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավակիրառ պրակտիկային, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին առնչվող առարկայական հարցեր։
25.09.2025Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
25.09.2025