21.08.2025

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ի՞նչ հարցեր են քննարկվել

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։


Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։


Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առնչությամբ Իսպանիայի կարևոր ուղերձի համար: Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ