21.08.2025

Փաշինյանը հույս ունի, որ հայ-թուրքական սահմանը կբացվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ հույս ունի և համոզված է, որ որոշակի ժամանակահատվածում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի։


Նա ընդգծել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ բանակցում է անմիջականորեն, և այս գործընթացի վրա ազդեցություն կունենան նաև տարածաշրջանային նոր ծրագրերը։


Անդրադառնալով Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորությանը՝ առանց Թուրքիայի հետ սահմանի բացման, Փաշինյանը նշել է, որ երկիրն, այնուամենայնիվ, կարող է ապաշրջափակվել առնվազն մի քանի ուղղություններով։


Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում ԱՄՆ նախագահի դերը որպես վկա՝ ընդգծելով փաստաթղթի կարևորությունը։


Ինչ վերաբերում է քաղաքացիների ճամփորդություններին, Փաշինյանը հավելել է. «Այո, խաղաղության պայմաններում բոլորը բոլոր տեղերը կարող են գնալ որպես զբոսաշրջիկ»։

Թեմայի այլ նորություններ