21.08.2025

Բագրատ Սրբազանի նախնական կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի նախնական կալանքը:


Նշենք, որ փաստաբանները բոյկոտոել են Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական նիստը:


«Բոլոր փաստաբաններն, ամբողջ պաշտպանական թիմը հիմա գտնվում է այստեղ, առանց որևէ բացակայության, բայց մենք միակամ որոշել ենք, առնվազն այսօր ներկա չգտնվել դատական նիստին: Սրանով արտահայտել մեր բողոքն ընդդեմ դատական իշխանության, նախագահող դատավորի, որովհետև պաշտպանական կողմը կարծում է, որ այօսր չի իրականացվելու արդարադատություն, չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան և դատավոր»,- ասել է պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ 


 

Թեմայի այլ նորություններ