
Կկայանա «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի մրցանակաբաշխությունը
Հունիսի 27-ին:
24.06.2025Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ կալանքի տակ գտնվելու պայմանները ՔԿՀ-ում որոշել են խստացնել։ Նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ ՀՀ ԱՆ ՔԿԾ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ նրան արդեն տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Թե որն է տեղափոխման պատճառը՝ դեռևս հայտնի չէ, ՔԿԾ-ից նշում են՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով։ Նշենք, որ Սամվել Կարապետյանի տեսակցությունները սահմանափակված են՝ բացառությամբ ընտանիքի անդամների և փաստաբանների հետ, սակայն, նկատի ունենալով, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պայմաններն առավել խիստ են, հնարավոր է, որ փորձ արվի առավել մեկուսացնել Կարապետյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, բավարարել է Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել՝ իբրև իշխանության զավթման կոչի վերաբերյալ, թեև Կարապետյանը հայտարարությամբ պարզապես պաշտպանում էր Հայ Առաքելական եկեղեցին՝ թիրախավորումից։ Մեղադրանքը ներկայացվել է՝ ընդամենը մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութի հիման վրա, մինչդեռ, պաշտպանության կողմը պնդում է, որ այն որևէ հանցակազմ ընդհանրապես չի պարունակում, մեղադրանքն ապօրինի է։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, ինչից հետո Կարապետյանին թիրախավորել է Նիկոլ Փաշինյանը, ինչին հաջորդել է ՔՊ-ականների ոհմակային հարձակումը, ՀԷՑ-ը ազգայնացնելու սպառնալիքները։ Այս հայտարարություններին զուգահեռ իրավապահներն են շտապել նրա տուն՝ բերման ենթարկելու։ Առաջին փորձը չի հաջողվել, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ միայն կեսգիշերին է տեղափոխվել առանձնատնից։ Ի դեպ, իրավապահների գործողություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն անգամ չի թաքցրել, որ իր ուղիղ հրահանգով են հետապնդումներ իրականացրել Կարապետյանի նկատմամբ, ուստի, հետաքրքիր է, թե այս քաղաքական ցցուն հետապնդումների համատեքստում ինչպես են գործը քննող քննիչները, դատախազները, հնարավոր կալանք տվող դատավորը պնդելու, թե հետապնդումը բացառապես իրավական բնույթի է։ Հատկանշական է, որ այսօր առավոտյան պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, հրաժարվել է իրականացնել «ասֆալտին փռելու» օպերացիա։
Հունիսի 27-ին:
24.06.2025Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան և կարևորել նրա գործունեությունը Հայրենիքում և Սփյուռքում:
24.06.2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը:
24.06.2025