25.06.2025

Ռոբերտ Այդաբիրյանն իր աջակցությունն է հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:


Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան և կարևորել նրա գործունեությունը Հայրենիքում և Սփյուռքում:


Ռոբերտ Այդաբիրյանը նշել է, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքներն ու իր աջակցությունը հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը:


Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, ՀՀ տնտեսական զարգացման, կրթության և այլ ոլորտներում ծրագրերին վերաբերող հարցեր:


 


 

Թեմայի այլ նորություններ