25.06.2025

Կկայանա «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Հունիսի 27-ին, ժամը 14:00-ին, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում կկայանա «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում տեղի կունենա Օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը:

Պարգևատրման արարողությանը ներկա կգտնվի և մասնակիցների պատվոգրերն ու հավաստագրերը կհանձնի Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում իրականացված Սոլֆեջոյի օլիմպիադային մասնակցեցին Երևանի և ՀՀ մարզերի 65 երաժշտական և արվեստի դպրոցների 211 շրջանավարտներ (7-րդ դասարանցիներ), որոնցից եզրափակիչ փուլ անցան 39 դպրոցի 84 աշակերտներ:

Ս/թ հունիսի 17-ին կայացած եզրափակիչ փուլի արդյունքներով՝ Օլիմպիադայի հաղթող են ճանաչվել հետևյալ մասնակիցները.

ԴԱՓՆԵԿԻՐ
Ռոբերտ Մարգարյան-Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց
Նարե Ջանոյան-Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց
Մարիա Գաբրիելյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Ժանետ Խաչատրյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Մանե Ենոքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Էլիզա Մարգարյան-Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց
Իննա Հարությունյան-Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
Գոհար Ղազարյան-Հրազդանի Կ. Զարյանի անվան արվեստի դպրոց

3-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Արիաննա Ավագյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Վլադիմիր Բարսամյան-Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
Սուսաննա Ավագյան-Նոյեմբերյանի Տ. Մանսուրյանի անվան երաժշտական դպրոց

2-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Դալար Չիչեան-Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց
Իռեն Վանյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Աննա Հեքեքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

1-ԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Էրիկ Ասատրյան-Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց
Լոռի Շատոյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

«Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը իրականացվել է Երևանում և ՀՀ մարզերում:

Օլիմպիադայի իրականացումը միտված է երաժշտական նախամասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, մշակութային կրթության բնագավառում հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, սոլֆեջո առարկայի գծով մրցակցային պայմաններում լավագույնների, առաջատար հաստատությունների և սովորողների բացահայտմանը, խրախուսմանը, նրանց առաջխաղացման և զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Թեմայի այլ նորություններ