
Գյումրիում ռուսական օգնության առաջարկը մերժվել է․ «Ինքներս կարող ենք հաղթահարել»
Գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովը զանգահարել է Գյումրիի փոխքաղաքապետին և առաջարկել տեխնիկա ու մարդկային ռեսուրս՝ օգնություն ցույց տալու նպատակով։
16.06.2025Իսրայելի մուտքի և ելքի բոլոր ուղիները փակ լինելու պայմաններում, Հայաստանից Երուսաղեմ մեկնած տուրիստական 17 հոգանոց խումբը դեռ չի կարողանում վերադառնալ հայրենիք։
«Երուսաղեմ տուր» գործակալությունից հայտնում են, որ իրավիճակին ծանոթ է Իսրայելում Հայաստանի դեսպանը, ով քննարկումներ է վարում Իսրայելի կառավարության և ՀՀ համապատասխան կառույցների հետ՝ զբոսաշրջիկների հնարավոր վերադարձի կազմակերպման շուրջ, հայտնում է news.am-ը:
Տուրիստական խմբում կա նաև Բելգիայի քաղաքացի՝ ազգությամբ հայ։ Տուրգործակալությունը դեսպանատանը փոխանցել է բոլոր մասնակիցների անուններն ու անձնագրային տվյալները։ Քննարկվող տարբերակներից մեկը ցամաքային ճանապարհով Եգիպտոս անցնելն է, սակայն այս պահի դրությամբ մուտք ու ելք Իսրայելից փակ են, և հստակ չէ, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ։
Ըստ նախնական պլանի՝ խումբը պետք է վերադառնար հունիսի 17-ին, բայց չվերթները չեղարկվել են։ Եթե այդ օրը օդային տարածքը բացվի, հնարավոր է՝ նրանք վերադառնան ըստ նախապես նախատեսվածի։ Հակառակ դեպքում՝ գործակալությունը պատրաստվում է դիմել դեսպանատուն՝ այլընտրանքային ճանապարհներ գտնելու նպատակով
Գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովը զանգահարել է Գյումրիի փոխքաղաքապետին և առաջարկել տեխնիկա ու մարդկային ռեսուրս՝ օգնություն ցույց տալու նպատակով։
16.06.2025Վերադարձված գույքի կազմում է 0.966 հա մակերեսով հողատարածք՝ Հ. Շիրազի փողոցում, ինչպես նաև 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենք։
16.06.2025Կառավարությունից հավելել են, որ բյուջեից ֆինանսավորվում են բացառապես այն միջոցառումները, որոնց մասնակցում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
16.06.2025