
Ավշարում համայնքին են վերադարձվել հողատարածք և նախկին կոլտնտեսության շենք
Վերադարձված գույքի կազմում է 0.966 հա մակերեսով հողատարածք՝ Հ. Շիրազի փողոցում, ինչպես նաև 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենք։
16.06.2025Հունիսի 14-ի երեկոյան ուժեղ քամու և կարկտի հետևանքները ոչ միայն ստիպել են ակտիվ գործել տեղական իշխանություններին, այլև արձագանք գտել ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարության մոտ։ Գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովը զանգահարել է Գյումրիի փոխքաղաքապետին և առաջարկել տեխնիկա ու մարդկային ռեսուրս՝ օգնություն ցույց տալու նպատակով։
Սակայն Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունն ու մարզային իշխանությունները կարող են իրենց ուժերով լուծել նման խնդիրները։ «Սա 1988-ի երկրաշարժը չէր։ Գնահատում եմ գործընկերների պատրաստակամությունը, բայց ՀՀ-ն ի վիճակի է նման խնդիրները լուծել առանց արտաքին օգնության», — նշել է նա։
Բացի այդ, հասարակության ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Գյումրիի քաղաքապետարանը չի մասնակցել մարզպետի՝ վնասների ուսումնասիրության շրջայցերին։ Մարզպետը պատասխանել է, որ կապ պահպանվում է քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ, իսկ կոնկրետ այդ օրերին տեղում եղել են փոխմարզպետն ու խորհրդականները։ Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետի բացակայությանը, ապա նրա խոսքով՝ հնարավոր է, որ խնդիրը կապված է եղել անձնական պայմանավորվածությունների կամ խորհրդականների ներգրավման հետ։
Խոսելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև համագործակցության մասին՝ Առուշանյանը նշել է, որ Գյումրին մարզի վեց համայնքներից մեկն է և իրենք համագործակցում են պաշտոնական ձևաչափով՝ ինչպես մյուս հինգ համայնքների հետ։
Նա ընդգծել է, որ Գյումրիում իշխանությունը երբեք քաղաքապետ չի ունեցել, բայց դա երբեք չի խանգարել, որ ներդրումները, սուբվենցիոն ծրագրերը և այլ պետական աջակցության նախագծերը շարունակվեն։ «Մենք աշխատում ենք հանուն գյումրեցու շահի, և այդ աշխատանքը շարունակվելու է ու բազմապատկվելու է», — հավելել է նա։
Վերադարձված գույքի կազմում է 0.966 հա մակերեսով հողատարածք՝ Հ. Շիրազի փողոցում, ինչպես նաև 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենք։
16.06.2025Կառավարությունից հավելել են, որ բյուջեից ֆինանսավորվում են բացառապես այն միջոցառումները, որոնց մասնակցում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
16.06.2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը կրում է քրեաիրավական բնույթ։
16.06.2025