20.10.2026
ՀՀ-ն ու Նիդերլանդները քննարկել են հայկական արտադրանքի արտահանման ընդլայնումը դեպի Եվրոպա
26.08.2026
ՀՀ-ն ու Նիդերլանդները քննարկել են հայկական արտադրանքի արտահանման ընդլայնումը դեպի Եվրոպա

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ընդունել է Նիդերլանդների ձեռնարկությունների գործակալության (CBI) պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ, մասնավորապես՝ Նիդերլանդներ և Բենիլյուքսի երկրներ մուտքի խթանման, ինչպես նաև արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Անդրադառնալով CBI-ի կողմից հայկական չիր արտադրող և արտահանող ընկերություններին ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ կողմերը կարևորել են ծրագրի ընդլայնումը՝ հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով հայկական ընկերությունների օգտվել արտահանման զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու գործիքներից։ Քննարկվել են նաև 2026 թվականի հոկտեմբերին Նիդերլանդներ և եվրոպական ևս մեկ երկիր նախատեսվող շուկայի ուսումնասիրման առաքելության կազմակերպմանն ու դրա շրջանակում B2B հանդիպումների անցկացմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, արտահանողների կարողությունների և պատրաստվածության բարձրացման, հնարավոր գործընկերների բացահայտման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև արտահանող ընկերությունների հետ հետագա համագործակցության խորացման շուրջ։