Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը: Նա պազրաբանել է, որ ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։ «Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե և իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար»,- ասաց փաստաբանը։ Նաև հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Շահրամանյանին հրավիրում են հարցաքննության: