Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Վերջին մեկ օրվա ընթացքում սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որերորդ գրառումն է այս բովանդակությամբ: Սակայն Բաքուն լուռ է, շարունակում է առաջ քաշել իր նախապայմանները: