Մերձավոր Արևելքի երկրներից ամեն հաջորդ տարի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակաբար ավելանում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների էական կրճատում ունենք։ Թիվը շատ զգալի չէր մեր զբոսաշրջային հոսքերի համար, որովհետև Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից և Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների աճն էականորեն կոմպենսացրեց այն բացը, որը եղավ ՌԴ-ի դեպքում։ Մեր առջև խնդիր ենք դրել, որ Մերձավոր Արևելքի շուկան զբոսաշրջության նոր ռազմավարությամբ դառնալու է Հայաստանի համար առաջնային շուկաներից մեկը»,-ասաց Պապոյանը։