«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ մինչ նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չկա, քանի որ միշտ առկա կլինի նախկին և ներկա իշխանությունների պայքար, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ուժեղացում։ «Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրությանը, որպեսզի նրանցից ստեղծի իր ընդդիմությունը»,- ասել է նա։ Թաթոյանը հավելել է․ «Եթե նախկին նախագահները հրաժարվեն մասնակցելուց, կտեսնեք, թե ինչպես ենք հեռացնում Փաշինյանին»։