16.04.2026
Ալեն Սիմոնյանը Ստամբուլում է
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգը

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ:


Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ. ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:


Անդրադարձ է կատարել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։


Կարևորվել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։


Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ. նախարարներն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման հարցում հետաքրքրվածությունն ու ընձեռնվող առավելությունները:

Ի՞նչ հարցեր է քննարկել ԱԽ քարտուղարը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ
Հաջորդ նորություն next