Շուշիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը նախօրեին հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հայտնաբերվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։