Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ: Ավելի վաղ փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել էր, որ Սարգսյանն ազատ կարձակվի: