30.07.2025
“Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ”. ԱԻՆ-ը միջազգային վարժանք կանցկացնի
06.04.2023
“Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ”. ԱԻՆ-ը միջազգային վարժանք կանցկացնի

Կառավարությունը 105 մլն դրամ կհատկացնի ԱԻՆ-ին՝ վարժանք անցկացնելու համար: Որոշումն ընդունվեց այսօրվա նիստում:Ըստ հիմնավորման, ՀՀ ԱԻՆ-ը Կիպրոսի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի համապատասխան կառույցների հետ համատեղ ստացել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության դրամաշնորհ՝ համատեղ դաշտային վարժանք իրականացնելու համար:Դաշտային վարժանքին մասնակցելու են Չեռնոգորիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի որոնողափրկարարական թիմեր:Վարժանքի սցենարը հետևյալն է. Հայաստանում տեղի է ունեցել պայմանական երկրաշարժ և երկրի ներքին ռեսուրսների սակավության պատճառով դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին: ԵՄ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու և փրկելու աղետի գոտում հայտնված բնակչությանը: