Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ–ի հետ փոխկապակցված Gold Mining Company–ին։ Տեղեկությունը հայտնում է Chaarat–ի մամուլի ծառայությունը։«Լիչքվազ ՓԲԸ»–ն շահագործում է Մեղրու տարածաշրջանում գտնվող Լիճքվազի ոսկու հանքը։«Որոշումը պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի բարձրացման հետևանքով աճող ծախսերով և հնարավոր կորուստներով։ Գործարքի ավարտը սպասվում է 2023 թվականի 4-րդ եռամսյակում կամ 2024 թվականի առաջին եռամսյակում` բաժնետերերի և կարգավորող մարմինների կողմից հաստատվելուց հետո»,– ասված է հաղորդագրությունում։Կապանի հանքը Հայաստանի խոշորագույն ոսկու հանքերից է` ոսկու, արծաթի, պղնձի և ցինկի խտանյութերի պաշարներով։