ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը ՀՀ մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5242 խախտում: Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 74, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը գերձայնային ազդանշան տալու սարքավորմամբ, 13-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 94-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։