Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: Կանոնակարգը, հիշեցնենք, այս շաբաթ Ազգային ժողովը վավերացրեց: Իսկ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան շարժման մասնակիցների հետ միասին ծրագրում էր այսօր չորսին գնալ նախագահական՝ պահանջելու չստորագրել օրենքը: