Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրվելու է 1 մլն 719 հազար 200 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Այդ մասին կառավարության հունվարի 27-ի նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նկատելով, որ ծրագրի հիմնական նպատակն է հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը: Ծրագրով նախատեսվում է մոտ 20 պետական և համայնքային պատկանելության շենքերում էներգախնայողության մակարդակի աճ 50%-ով և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման նվազեցում: