Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն հիպոթեկային վարկ և միացել են եկամտային հարկի հետ վերադարձի համակարգին, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հիպոթեկայն վարկ կվերցնեն և կմիանան եկամտային հարկի հետ վերադարձի համակարգին (Երևանում կարող են միանալ մինչև այս տարվա վերջ), այս մարդկանց համար ոչինչ չի փոխվում. նրանք կշարունակեն ետ ստանալ եկամտահարկը՝ վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: