27.11.2024

Ֆրանսիան ողջունում է COP17 կենսաբազմազանության համաժողովի անցկացումը Հայաստանում

Ֆրանսիան գոհունակություն է հայտնել Հայաստանի՝ 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման երկիր ընտրվելու կապակցությամբ:


Կալիում կայացած COP16-ի ընթացքում անցկացված քվեարկության արդյունքում Հայաստանը ստացել է 65 ձայն՝ իր թեկնածությանն ի աջակցություն: Ֆրանսիան, որն ակտիվորեն աջակցել է այս որոշմանը, հայտարարել է Հայաստանի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ առաջիկա համաժողովի հաջողությունն ապահովելու նպատակով:


Ինչպես նշել են ֆրանսիացի դիվանագետները, այս միջոցառումը վճռորոշ նշանակություն կունենա Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման համար:

Թեմայի այլ նորություններ