Հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնության առաջատարներն են
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում անցկացվող մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները։
10.08.2026
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հուլիսի 7-8-ին Անկարայում կայանալիք գագաթնաժողովում կստորագրեն պաշտպանական արդյունաբերության էկոհամակարգի վերաբերյալ հուշագիր և կհաստատեն մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը սեփական ՀՆԱ-ի 5%-ի չափին հասցնելու պարտավորությունները։ Այս պայմանավորվածությունները կարտացոլվեն հանդիպման արդյունքներով ընդունվելիք կոմյունիկեում, հայտնում է Hürriyet թերթը։
Թուրքամետ կառավարական պարբերականի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները նաև կհաստատեն Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հավաքական պաշտպանության մասին հինգերորդ հոդվածին իրենց հավատարմությունը, ըստ որի՝ դաշինքի մեկ կամ մի քանի անդամների վրա հարձակումը համարվում է հարձակում նրա բոլոր անդամների վրա։ Փաստաթղթում, բացի այդ, կներկայացվի ՆԱՏՕ-ի համար սպառնալիքների ցանկը, կարտահայտվի աջակցություն Ուկրաինային և նրան ֆինանսական օգնություն տրամադրելուն։
Hürriyet-ը գրում է, որ Անկարայում գագաթնաժողովի առաջին օրը կանցկացվի երեք միջոցառում։ Մասնավորապես, տեղի կունենա արտգործնախարարների աշխատանքային ընթրիք ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ձևաչափով։ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները նաև կհանդիպեն Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ներկայացուցիչների հետ։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական ընդունելություն կտա գագաթնաժողովին մասնակցող դաշինքի երկրների ղեկավարների պատվին։ Դրան, բացի բուն բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներից, հրավիրված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների առաջնորդները, Եվրամիության կառույցների ղեկավարները և Վլադիմիր Զելենսկին։
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում անցկացվող մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները։
10.08.2026Զույգը հանդիպում է 2021 թվականից։ Նրանք երկուսն էլ Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ են։
15.07.2026
Տարեկան 14 միլիոն տոննա հզորությամբ գործարանից, որն ապահովում էր մայրաքաղաքում վառելիքի սպառման մոտ մեկ երրորդը, բարձրանում է խիտ սև ծուխ։
10.07.2026