
Պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Գլենդելում կազմակերպված հիշատակի արարողությունից՝ կից գրելով․
25.04.2025Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը վավերացնող օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
RBC-ի հաղորդմամբ, Մոսկվան և Թեհրանը համաձայնագիրը ստորագրել են հունվարի 17-ին, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցելել էր Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման նպատակով:
Պետական դուման միաձայն վավերացրել է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ապրիլի 8-ին: Համաձայնագիրը գործելու է 20 տարի՝ հետագա հնգամյա ժամանակահատվածների ավտոմատ երկարաձգմամբ:
Փաստաթուղթը պարունակում է 47 հոդված, որոնց մոտավորապես մեկ երրորդը նվիրված է ռազմատեխնիկական համագործակցությանը և միջազգային անվտանգությանը: Մասնավորապես, այնտեղ նշված է, որ մեկ կողմի վրա հարձակման դեպքում մյուսը «չպետք է որևէ ռազմական կամ այլ օգնություն ցուցաբերի ագրեսորին» և պետք է նպաստի կարգավորմանը: Այնուամենայնիվ, ԱԳՆ փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ պայմանագրի կնքումը չի նշանակում Իրանի հետ ռազմական դաշինքի ձևավորում:
Փաստաթղթում կան նաև հոդվածներ առևտրի և տնտեսության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, առողջապահության, կրթության, տիեզերքի յուրացման և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Գլենդելում կազմակերպված հիշատակի արարողությունից՝ կից գրելով․
25.04.2025Ապրիլի 21-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բանգկոկում հանդես է եկել Հայաստանի էկոլոգիական առաջնահերթությունների և Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստման մասին զեկույցով:
21.04.2025Այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:
11.04.2025