Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին:
25.11.2024Կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում որոշում է ընդունել վերափոխել Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը։ Մինչև 2024թ. մարտ ամիսը գործող 50 հազար դրամի (40+10 հազար) համակարգը կպահպանվի բոլոր շահառուների համար, սակայն ապրիլից շահառուների շրջանակն ու աջակցության չափը կփոխվեն։
Ապրիլից 40 հազար դրամի աջակցություն կստանան մինչև 18 տարեկան երեխաները (շուրջ 33 հազար անձ), 63 և ավելի տարեկան անձինք (18 հազար անձ), ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուները և 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք (մոտ 2600 մարդ)։ Հուլիսից այս խմբերի համար վճարման չափը կնվազի՝ հասնելով 30 հազար դրամի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխությունները հիմնավորել է արցախցիներին բնակարանային ապահովության ծրագրին միջոցներ վերահասցեագրելու անհրաժեշտությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը չի դադարեցնում աջակցությունը, այլ ուշադրությունը կենտրոնացնում է կոնկրետ խմբերի վրա՝ միաժամանակ խրախուսելով աշխատունակ բնակչության զբաղվածությունը։ Անցած տարվա ընթացքում աշխատանք են գտել կամ ձեռնարկատիրական գործունեություն են սկսել աշխատունակ տարիքի ավելի քան 25 հազար տեղահանվածներ։
Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը ավարտվեց հաջորդ օրը հրադադարի մասին պայմանավորվածությամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արդյունքում ավելի քան 100 հազար անձ ստիպված էին լքել տարածաշրջանը և տեղափոխվել Հայաստան։
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացրեց միանվագ 100 հազարական դրամ։ 2023-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկեց ամսական վճարումների ծրագիրը՝ մեկ անձի հաշվով 40 հազար դրամ բնակության ծախսերի և 10 հազար դրամ կոմունալ ծախսերի համար։ 2023-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տեղահանվածներին լրացուցիչ տրամադրվեց նաև 50 հազարական դրամ պետական բյուջեից։
Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին:
25.11.2024Հայաստանը եռապատկում է Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը. կառավարությունը հաստատել է նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը:
21.11.2024Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պիրգուլու կայարանից 14 կմ հարավ-արևմուտք՝ 45 կմ խորության վրա։
20.11.2024