
Ըստ Փաշինյանի` փախստականների վերադարձը լուրջ վտանգ է Բաքվի հետ խաղաղության համար
Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 21-ի կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
21.08.2025Հայաստանը փոխում է բանակի կառուցման փիլիսոփայությունը՝ պաշտպանական ստրատեգիայից անցում կատարելով հարձակողականի։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով, վերջին շրջանում հայկական բանակը փոխում է իր նախկին պաշտպանական ստրատեգիան՝ այդ նպատակով ձեռք բերելով նոր զինատեսակներ։ Այս համատեսքտում նա օրինակ բերեց Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման գործարքի մասին եւ 100 մլն դոլարի նոր պաշտպանական վարկային պայմանագրի կնքումը։ «Դրացից է Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման մասին պայմանագրի կնքումը», -ասաց նախարարն՝ իր խոսքում նաեւ պատասխանելով այդ պայմանագրը քննադատողներին։
Քննադատողների մեծ մասը նշում է գործարքի բարձր արժեքը, գին-որակ հստակ վերլուծության բացակայությունը եւ Սու-30ՍՄ-ների կիրառման արդյունավետությունը զարգացած հակաօդային պաշտպանության համակարգի պայմաններումը, որն ունի Ադրբեջանը։
«Ինչ է նշանակում գործարքը թանկ է։ Ինչի հետ են համեմատում։ Եթե մենք Սու-30ՍՄ-ի միջոցով կարողանում ենք առաջնագծից հարյուրավոր կմ հեռավորության վրա արդյունավետ խնդիրներ իրականացել, խնայել տասնյակ եւ հարյուրավոր զինվորների կյանքեր, ապա ինչ թանկարժեքության մասին է խոսքը», - ասաց նախարարը։
Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։
«Ոչ քանակական առումով, ոչ ժողովրդագրական առումով, ոչ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնելու», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով նաեւ, որ բանակի՝ հարձակողական ստրատեգիայի անցումն ունի լուրջ հիմքեր։
«Փոխվում են ժամանակները եւ պայմանները, բանակը պետք է համապատասխանի ներկայի մարտահարավերներին եւ հաղթահարի դրանք։ Ուստի մենք պարտավոր ենք գնալ այդ քայլին, քանի որ ինչպես ասում են՝ պաշտպանվող բանակը վերջում միշտ պարտվում է», - եզրափակեց նա։
Հաղորդավարի հարցին՝ հարձակվելու՞ ենք նաև, Տոնոյանը պատասխանեց. «Իսկ ինչու՞ ոչ»։
Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա, չմտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը, ըստ նախարարի, դեռ գաղտնիք է։
Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 21-ի կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
21.08.2025Ալիևը հպարտանում է․ «Մեր շահերը լիովին ապահովված են»
21.08.2025Նա հիշեցրել է, որ դեռևս 2025 թվականի մարտին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանը կղեկավարի այս սկզբունքի հիման վրա։
21.08.2025