Թուրքական ավիաընկերությունները կարող են չվերթներ սկսել դեպի Գյումրի. Փաշինյան
Հայաստանի կառավարությունն ակնկալում է թուրքական ավիաընկերությունների մուտքը Գյումրիի օդանավակայան։
18.04.2026
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու և ամբողջությամբ կյանքի կոչելու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նախկինում կնքված պայմանագրերը։
Այս մասին ապրիլի 18-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարը փաստել է, որ երկկողմ ռազմատեխնիկական գործակցությունը, որը որոշակի ժամանակահատվածում էականորեն նվազել կամ ընդհատվել էր, այժմ վերադառնում է բնականոն հուն՝ հին պարտավորությունները կատարելու նպատակով։
Վարչապետի այս հայտարարությանը նախորդել էր ապրիլի 15-ի նրա խորհրդարանական ելույթը, որտեղ անդրադառնալով ամսվա սկզբին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ կայացած բանակցություններին՝ նա նշել էր ռազմավարական նշանակության նոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին, որոնց արդյունքները տեսանելի կդառնան առաջիկայում։
Հիշեցնենք, որ զենքի մատակարարման հարցը տևական ժամանակ օրակարգային խնդիր էր երկկողմ հարաբերություններում:
Հայաստանի կառավարությունն ակնկալում է թուրքական ավիաընկերությունների մուտքը Գյումրիի օդանավակայան։
18.04.2026
Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 40 միլիոն դրամ կտրամադրի Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի տեխնիկական և հեռահաղորդակցային հագեցման համար։
18.04.2026
Հայաստանի կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկի հետ շուրջ 284,4 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագրերի կնքումը:
18.04.2026