Փաշինյանը ՌԴ-ին խնդրել է վերականգնել դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղին
Առաջիկայում օրակարգ կբերվի նաև Իջևան-Ղազախ հատվածի վերագործարկման հարցը։
18.12.2025
Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կարևոր հանդիպումը ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ՝ Կայա Կալասի նախագահությամբ, որտեղ քննարկվել են ռազմավարական մակարդակի բարձրացված հարաբերությունների կոնկրետ ուղղությունները՝ տնտեսական դիմակայունությունից մինչև վիզաների ազատականացում։
Նախարար Միրզոյանը, ով վերադարձել է եվրոպական մայրաքաղաք Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումից ընդամենը երկու շաբաթ անց, ընդգծել է երկխոսության բարձր դինամիկան։ Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերների հետ քննարկումների առանցքում են եղել Հայաստանի տնտեսության ամրապնդումը և անվտանգային հարցերը, ներառյալ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարն ու Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում աջակցությունը։
Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացին, ինչը ՀՀ ԱԳ նախարարը որակել է որպես Հայաստանի քաղաքացիներին Եվրամիությանը մոտեցնելու կարևորագույն քայլ։ Բացի այդ, կողմերը քննարկել են ավելի լայն տարածաշրջանային օրակարգը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Երևանը ողջունում է ԵՄ հնարավոր ներգրավվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում։
Առաջիկայում օրակարգ կբերվի նաև Իջևան-Ղազախ հատվածի վերագործարկման հարցը։
18.12.2025
Երկրորդ խոշոր ուղղությունը Իրանն է (հիմնականում՝ դիզելային վառելիք), փոքր ծավալներով ներկրումներ կան նաև Եվրոպայից։
18.12.2025
Ներկայումս Բաքվում շարունակում են պահվել տասնյակ հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։
15.12.2025