
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարող է նպաստել տնտեսական աճին, սակայն ռիսկերը էլ կան
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարող է նպաստել տնտեսական աճին, սակայն ռիսկերը մնում են
25.08.2025Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 21-ին կառավարության նիստում շնորհավորել է բոլորին Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության կապակցությամբ, որը ձեռք է բերվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի արդյունքում։ Վարչապետը նշել է, որ այս քայլով երկիրը դուրս է եկել զարգացման նոր հարթություն և ընդգծել առաջիկա կառուցողական աշխատանքների կարևորությունը։
Փաշինյանը հայտարարել է, որ հռչակագրի ստորագրումից առաջ անցկացվել են լայնածավալ խորհրդակցություններ՝ կառավարության, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմի, նախագահի և խորհրդարանական գործընկերների, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների ու մարզպետների մասնակցությամբ։ «Մենք եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել»,- նշել է նա։ Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը մուտք է գործել նոր օրակարգ, որը պահանջում է առավելագույն կենտրոնացում։ «Այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը և էներգիան պետք է ավելին լինի, առջևում շատ մեծ աշխատանք կա անելու, բայց կարևոր է ընդգծել, որ դա կառուցողական, խաղաղ ստեղծագործ աշխատանք է», - հավելել է Փաշինյանը։
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը և միաժամանակ հրապարակել 17 կետից բաղկացած փաստաթուղթը։ Հռչակագիրը, որը ներառում է նաև տարածաշրջանային ապաշրջափակման կետեր, վերահաստատում է երկու երկրների միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության փոխադարձ հարգանքի վրա։
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարող է նպաստել տնտեսական աճին, սակայն ռիսկերը մնում են
25.08.2025Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 21-ի կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
21.08.2025Ալիևը հպարտանում է․ «Մեր շահերը լիովին ապահովված են»
21.08.2025