
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ
Երևանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն մտահոգություն է հայտնում Ադրբեջանի հռետորաբանության և ԻՀԿ ընդունած ձևակերպումների առնչությամբ։
26.06.2025Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հունիսի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Թուրքիան չի աջակցում Ադրբեջանի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին պատկերացմանը։ Նա այս հայտարարությունը արեց՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին Թուրքիա կատարած այցն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը։
Կոստանյանի խոսքով՝ Հայաստանը դրական է գնահատում Թուրքիայի հետ ունեցած քննարկումները։ Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայով՝ նա ընդգծեց, որ հայկական կողմի դիրքորոշումը՝ բոլոր ճանապարհները պետք է գտնվեն ՀՀ իրավազորության ներքո և Հայաստանի սուվերենությունը պետք է ապահովված լինի, ընկալելի և ընդունելի է թուրքական կողմի համար։
Նա նշեց նաև, որ տարածաշրջանային մի շարք հարցերում Երևանի և Անկարայի դիրքորոշումները էականորեն մոտ են։
Վահան Կոստանյանը անդրադարձավ նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում 2022 թվականին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և կազմակերպության անգործության հետևանքով։
Հարցին՝ որքան ժամանակ Հայաստանը կմնա ՀԱՊԿ կազմում, փոխնախարարը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, ինքն է որոշում՝ երբ և ինչ քայլ պետք է ձեռնարկի»։ Երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Հայաստանը չի՞ դառնա ավելի խոցելի, Կոստանյանը հակադարձեց․ «Իսկ դուք կարծում եք՝ ՀԱՊԿ-ում մնալով մենք պակա՞ս խոցելի ենք»։
Երևանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն մտահոգություն է հայտնում Ադրբեջանի հռետորաբանության և ԻՀԿ ընդունած ձևակերպումների առնչությամբ։
26.06.2025ՌԴ հատուկ ծառայությունները բացահայտել են «ԱԼՐՈՍԱ» ընկերությունից ադամանդների համակարգված հափշտակության և Հայաստան ապօրինի տեղափոխման գործ։
23.06.2025Գողությունները կատարվել են պարբերաբար՝ նպատակ ունենալով նյութական շահ ստանալ։
23.06.2025