
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը
Այն հնարավորություն կտա զգալիորեն մեծացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։
09.06.2025ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը տեխնիկապես պատրաստ է իրականացնել մաքսային վերահսկողություն՝ ապաշրջափակման ցանկացած տարբերակի պարագայում։
Ադրբեջանի հետ սահմանների հնարավոր բացման և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման դեպքում Հայաստանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում սահմանել մաքսային հսկողություն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Լրագրողների հարցին՝ արդյոք Հայաստանը բանակցություններում առաջարկել է որևէ կոնկրետ մեխանիզմ՝ Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան բեռների երկաթուղային փոխադրումների համար, Հակոբյանը պատասխանել է, որ ՊԵԿ-ի գործառույթը որևէ սցենարի պարագայում մաքսային հսկողության ապահովումն է։
«Երբ խոսում ենք ապաշրջափակման կամ սահմանների բացման մասին, պարզապես պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարներին։ Մենք տեխնիկապես պատրաստ ենք, ունենք անհրաժեշտ սարքավորումներ, անձնակազմ և անցակետային փորձ՝ օրինակ՝ Մարգարայի դեպքը։ Կարող ենք ադապտացվել և ապահովել պատշաճ վերահսկողություն ցանկացած պայմաններում»,– նշել է Հակոբյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ հայկական կողմը Ադրբեջանին առաջարկել է ապաշրջափակումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից՝ Զանգելան–Մեղրի–Օրդուբադ և Երասխ–Օրդուբադ–Մեղրի ուղղություններով։
Ապաշրջափակման շուրջ քննարկումները սկսվել են 2021 թվականի հունվարի 11-ից հետո՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ եռակողմ հայտարարության հիման վրա։ Այդ հայտարարությամբ ստեղծվել է փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ, որտեղ Հայաստանը ներկայացնում է Մհեր Գրիգորյանը։
Բացի Մեղրիի ուղեգծից, հայկական կողմը բարձրացրել է նաև Իջևան–Աղստաֆա երկաթգծի վերագործարկման հարցը։ Սովետական շրջանի այս ուղին մեծամասամբ պահպանվել է, սակայն նախնական գնահատականներով դրա վերանորոգումը կարժենա շուրջ 450 միլիոն դոլար։
Այն հնարավորություն կտա զգալիորեն մեծացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։
09.06.2025Նախորդ շաբաթներին մի շարք հայկական գինու և կոնյակի արտահանողներ բախվել էին խնդիրների՝ չկարողանալով ապրանքն անցկացնել Վրաստանի տարածքով։
09.06.2025Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերում 40 միավոր JF-17 Thunder կործանիչ՝ կնքելով Պակիստանի ռազմարդյունաբերության պատմության մեջ ամենախոշոր արտահանման պայմանագիրը՝ $4.6 միլիարդ արժողությամբ։
09.06.2025