
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան
Նրա խոսքերով, սա դրական լուր է, որը վկայում է խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամանակի որոշման գործընթացի առաջընթացի մասին։
19.05.2025Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում փաստացի խաղաղություն է հաստատվել։
Հաջիևը ընդգծել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հինգ հիմնարար սկզբունքները, ինչպես նաև փաստաթղթի տեքստը, մշակվել են ադրբեջանական կողմից և առաջարկվել հայկական կողմին։ Նրա խոսքերով, սա ակնհայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղ օրակարգին։
Նախագահի օգնականը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքներն արդեն ավարտվել են, ինչը դրական գործոն է։ Սակայն նա մատնանշել է երկկողմ հարաբերություններում չլուծված հարցերի առկայությունը։ "Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է սահմանադրական մակարդակով հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային հավակնություններից՝ տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղություն հաստատելու համար", - հայտարարել է Հաջիևը։
Նախագահի օգնականի խոսքերով, երկու երկրների անկախացումից հետո, այսօր տարածաշրջանում ձևավորվել են խաղաղության համար առավել բարենպաստ պայմաններ։ "Կարող ենք նույնիսկ ասել, որ տարածաշրջանում դե-ֆակտո խաղաղություն և կայունություն է տիրում։ Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ խաղաղությունը դրվի իրավական հիմքերի վրա և տարածաշրջանում հաստատվի լիարժեք ու վերջնական խաղաղություն", - եզրափակել է Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքերով, սա դրական լուր է, որը վկայում է խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամանակի որոշման գործընթացի առաջընթացի մասին։
19.05.2025Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
19.05.2025Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը:
19.05.2025