
Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան
Այցը տեղի կունենա Թուրքիայի կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո, որն անցկացվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
12.05.2025Հնդկաստանը պատրաստվում է հուլիսին Հայաստան առաքել Akash հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակը:
Indian Aerospace Defence News (IADN) տեղեկատվական կայքի հաղորդմամբ, որը հայտնի է որպես որպես պաշտպանության ոլորտի և ռազմավարական տեղեկատվության աղբյուր, այս մատակարարումը հանդիսանում է երկու երկրների միջև խոշոր պայմանագրի մաս:
Համակարգերի առաջին մարտկոցն արդեն ուղարկվել է Հայաստան, ինչը հաստատել է Bharat Electronics Limited ընկերությունը: Հնդկաստանի պաշտպանական արտադրության կառավարության քարտուղար Սանջիվ Կումարը պաշտոնապես ազդանշան է տվել այս զենքի համակարգի արտահանման մեկնարկի մասին, ինչի մասին արտադրող ընկերությունը հայտնել է X սոցիալական ցանցում:
New Indian Express պարբերականի տվյալներով, 2022 թվականին Հայաստանը և Հնդկաստանը կնքել են 15 Akash հրթիռային համակարգերի ձեռքբերման պայմանագիր՝ շուրջ 710 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Հատկանշական է, որ Հայաստանը դարձել է այս հնդկական հրթիռային համակարգերի առաջին արտասահմանյան գնորդը:
Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից մշակված Akash ՀՕՊ համակարգը բարձր արդյունավետությամբ «հող-օդ» դասի համակարգ է: Այն կարող է խոցել տարբեր օդային թիրախներ, ներառյալ կործանիչներ, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ թռչող սարքեր մինչև 25 կիլոմետր հեռավորության վրա:
Համակարգի յուրաքանչյուր մարտկոց բաղկացած է էլեկտրոնային սկանավորմամբ պասիվ 3D ռադարից և չորս արձակման կայանքներից, որոնցից յուրաքանչյուրը կրում է երեք հրթիռ: Համակարգի բոլոր տարրերը միմյանց հետ փոխկապակցված են՝ ապահովելով թիրախների արդյունավետ հայտնաբերում և խոցում:
Այցը տեղի կունենա Թուրքիայի կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո, որն անցկացվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
12.05.2025Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է դատավորների եվրոպական համաժողովի մասնակիցներին Էջմիածնում
12.05.2025Բարձր մակարդակի պատվիրակությունը Բեռլինում կքննարկի ռազմական համագործակցության հարցեր:
12.05.2025