24.11.2024
Մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները. Մարության
prev Նախորդ նորություն

Ձևավորվում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանում նոր օրենսդրական փոփոխություներով ձեւավորվում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ:


«Հանրակրթության օրենքի փոփոխության նախագծով փոփոխվում են նաև տարակարգին վերաբերող դրույթները։


․ Մասնավորապես, փոխվում է տարակարգի սահմանումը՝ որպես ուսուցչի մասնագիտական չափորոշչին համապատասխանող որակավորման աստիճան։ Դրանից բխող, իհարկե, պետք է էապես փոխվեն տարակարգի համար պահանջվող բնութագրիչները։ Դրանք պետք է համահունչ լինեն տվյալ մասնագիտական չափորոշչին կամ ստանդարտին։ Սա նշանակում է, որ ներդրվելու է ուսուցչի մասնագիտական չափորոշիչների համակարգ, որի պարագայում ուսուցիչը կկարողանա սկսել որպես սկսնակ ուսուցիչ և հասնել մինչև փորձառու կամ վերապատրաստող ուսուցչի մակարդակ՝ յուրաքանչյուր մակարդակին համապատասխանող վարձատրության դրույքաչափով։ Պարզ ասած, ձևավորվում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ։


. Հանվում է տարակարգերին դիմելու հերթակայման սկզբունքը։ Եթե որևէ ուսուցիչ կհամապատասխանի միանգամից երրորդ կամ չորրորդ տարակարգին, ապա կկարողանա դիմել միանգամից դրա համար։ Ընդ որում, չկա նաև ժամկետային սահմանափակում, թե երբ է կարելի դա անել՝ նախորդ աստիճանի տարակարգ ստանալուց հետո։


. Հանվում է այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանման դրույթը։ Այլ դպրոց տեղափոխվելիս տարակարգը կպահպանվի, քանի որ այն բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները և ոչ հաստատությունը։


. Հստակեցվել է, որ ոչ պետական հաստատությունների ուսուցիչները կարող են մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին», - ասված է նրա գրառման մեջ։