25.11.2024
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 26 անգամ
prev Նախորդ նորություն

ՊՊԾ գնդի տարածքում գիշերն անցել է առանց միջադեպերի

Զինված խմբի կողմից գրավված Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գիշերը հանգիստ է եղել, որևէ միջադեպեր չեն գրանցվել: VERELQ-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեպի գունդ տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Երեկ ուշ երեկոյան տարածք է այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հանձնարարականներ տվել:

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, հուլիսի 17-ի լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել և պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկուսը՝ վիրավորվել:

Սեֆիլյանի կողմանկիցները պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու Վոլոդյա Ավետիսյանին: Բացի այդ, նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: