20.04.2025
ՀՔԾ-ն թույլ չի տվել Սեյրան Օհանյանին մեկնել ՀԱՊԿ նիստին
prev Նախորդ նորություն

Փաստացի Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. պատգմավոր

Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում: Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը.

"Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:

Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար:

Ադրբեջանն այլևս կարիք չունի դիմելու նոր սադրանքների քանի դեռ կառավարությունում նստածները հոժարակամ մաս-մաս հանձնում են մեր երկրի կարևորագույն, ռազմավարական նշանակության դիրքերը",- ահազանգել է պատգամավորը:


 

Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի պատգամավորներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար