27.11.2024
Մարգվելաշվիլի. Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ուղղված չէ ՌԴ դեմ
prev Նախորդ նորություն

Ջավախքում սահմռկեցուցիչ սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, վրացական կողմը հայտնել է, որ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: «ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշի ուշով հետևում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ըստ jnews.ge լրատվական գործակալության աղբյուրների, դաժան սպանությունը կատարել են 3 երիտասարդներ: «Երեք կասկածյալներից երիտասարդներից մեկն արդեն խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: Գիշերը Քաչոտյանների տուն են մտել 3 երիտասարդ, որպեսզի փող գողանան, որը վերջերս էր ընտանիքի հայրը ուղարկել Խաբարովսկից», - հայտնում է կայքը:

Նրանք ջարդել են լուսամուտը, մտել են տուն, առաջինը տան տիրուհին է զգացել, վառել է լույսը և ճանաչել գողերին: Հանցագործները տեսնելով, որ իրենց ճանաչել է, լոմով հարվածել են տանտիրուհու գլխին, որից հետո սպանել են երկու աղջիկներին: Այնուհետև հանցագործները փորձել են հրդեհել տունը, որպեսզի կորցնեն հետքերը, սակայն տունն ամբողջությամբ չի այրվել, սակայն շմոլ գազից խեղդվել է 5-ամյա քնած երեխան: