25.11.2024
Վերին Լարսը փակ կմնա մինչև հուլիսի 10-ը
prev Նախորդ նորություն

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով

Նախօրեին Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքում հայտնաբերվել է զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արսեն Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ:

Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ Արսեն Մխիթարյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։